Ոստիկանները հայտնաբերել են Գյումրու աղբանոցում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի մորը

Աղբավայրի մոտ հայտնաբերված երեխայի ձեռքերն ու ոտքերը փաթաթված են եղել կպչուն ժապավենով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. Պարզվել է Գյումրու աղբավայրում հայտնաբերված երեխայի դիակի ինքնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը,  դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում 1 տարեկան աղջիկ երեխայի ձեռքերն ու ոտքերը փաթաթված են եղել կպչուն ժապավենով։

Ավտովթար Շենգավիթում. 28 համարի երթուղայինը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երեխայի ինքնությունը:

Իսկ ժամը 19։00-ի սահմաններում Գյումրու Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Քննությունը շարունակվում է, կատարվածի հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում այսօր մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:

Այս լուրը Sputnik Արմենիային հետ զրույցում հաստատել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել է, որ ովքեր դեպքի վերաբերյալ կարող են հայտնել որևէ տեղեկություն, կարող են դիմել ոստիկանության մոտակա կամ Մուշի բաժին, զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։