ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին` անկախության 28-րդ տարեդարձի առիթով:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: