«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը ներկայացել է երեկոյան զգեստով և ինքն իր վրա հումոր արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի –Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր էջում դարձյալ անշլագ է առաջացրել։ Նա շքեղ կարմիր զգեստով լուսանկարներ է հրապարակել և դրանց կից զվարճալի մեկնաբանություն գրել։

«Երբ կարմիր գորգի վրա քեզ կարմիր գորգ ես զգում», – գրել է Ժաննան։

«Գազպրոմ–մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի տնօրենի տեղակալ Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, անմիջապես արձագանքել է այս գրառմանը` այն սրտիկելով։

«Իմ շքեղ գեղեցկուհի», – գրել է Էլինան ընկերուհու լուսանկարի տակ։

«Ես ինձ երեխա եմ զգում». Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով. լուսանկար

Լևինայի մյուս բաժանորդները նույնպես շտապել են գովասանքի խոսքեր ասել նրան. «Ժաննա, ինձ շտապ այդպիսի ականջօղեր են պետք», «Լավիկն է ու հումորով Գարիկի նման», «Ինչ օձն է», «Կրակ է, հո կին չէ», «Որքան է Գարիկի բախտը բերել»։

Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց առաջնեկը, նրան կոչեցին Ժասմին։ Մարտիրոսյանների որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։