Գյումրիում աղբարկղի մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել

Քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում այսօր մոտ 1 ու կես տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան:

Լոռիում ավտովթարի է ենթարկվել ՊՆ պայմանագրային զինծառայող

Այս լուրը Sputnik Արմենիային հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: «Ոստիկանության համապատասխան բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու աղբավայրում հայտնաբերվել է երեխայի դի: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվել է իգական սեռի, մոտ 1 ու կես տարեկան երեխայի դի»,-նշեց  դատախազը:

Գաբրիելյանի խոսքով` այս պահին քննիչի կողմից նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար: «Այս պահին դեռ քրեական գործ հարուցված չէ, երբ ունենանք նախնական արդյունքները, դրանից ելնելով էլ կիրականացվեն իրավական հաջորդ գործողությունները, այդ թվում՝ քրեական գործ հարուցելը»,-նշեց դատախազը:

Օպերատիվ մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ գործողությունները՝ երեխայի ծնողներին հայտնաբերելու, ինչպես նաեւ աղբավայրում դիակի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: