Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրն ամուսնալուծված է. նոր մանրամասներ

Կնոջը ոստիկանները բերման են ենթարկել Գյումրու Շիրակացի փողոցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 Օգոստոս — Sputnik. Գյումրիում աղբանոցի մոտ մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի մայրն այս պահին հարցաքննվում է ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից: Մեր տեղեկություններով` նա 20-ամյա կին է, ամուսնալուծված է, ապրում է Գյումրու Մուշ թաղամասում:

Ոստիկանները հայտնաբերել են Գյումրու աղբանոցում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի մորը

Ոստիկանները կնոջը բերման են ենթարկել Գյումրու Շիրակացի փողոցից։ Ըստ  որոշ տեղեկությունների`  մայրը երեխային նետել է մոտակա աղբարկղը, բայց նրա դին հայտնաբերել են քաղաքային աղբանոցում։ Հավանաբար աղբատար մեքենան նրան աղբի հետ միասին տարել է Բուլվարային թաղամասի աղբանոց: Երեխայի ձեռքերը և ոտքերը կպչուն ժապավենով կապկպված են եղել:

Հիշեցնենք, որ Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում այսօր մոտ 1 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Այս լուրը Sputnik Արմենիային հետ զրույցում հաստատել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Իսկ ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: