Էրիկ Վարդանյանը կտեղափոխվի՞ «Լոկոմոտիվ»

Тренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн
Երկաթուղայինների կազմում հայտնվելու համար մեր խաղացողին շատ մեծ մրցակցություն է սպասում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է դառնալ Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ:

Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` Էրիկ Վարդանյանը նույնիսկ Մոսկվայում է ու բանակցություններ է վարում «Լոկոմոտիվի» հետ։ Որոշ աղբյուրներ անգամ նշում են, թե ինչ կարժենա Վարդանյանի տրասֆերը, և ինչքան գումար կարող է տարեկան վաստակել հայ ֆուտբոլիստը: Նշվում է, որ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկը» կստանա մոտ 300 հազար եվրո, իսկ ֆուտբոլիստը տարեկան կարող է վաստակել մինչև 250 հազար եվրո գումար:

Борьба за мяч между полузащитниками ФК Пюник Артемом Симоняном и ФК Вулверхэмптон Жоау Моутинью во время ответного матча третьего квалификационного раунда Лиги Европы (16 августа 2019). Вулверхэмптон
Ֆինիտա լյա Լիգա. «Փյունիկը» հրաժեշտ տվեց Եվրոպային հայկական ձևով

Այն որ Վարդանյանի նկատմամբ «Լոկոմոտիվը» հետաքրքրություն էր ցուցաբերում, հայտնի էր վաղուց: Մոսկովյան ակումբի սկաուտները ներկա են գտնվել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին և երկրորդ փուլերում «Փյունիկի» անցկացրած հանդիպումներին Գյումրիում: Բացի «Լոկոմոտիվից» Վարդանյանի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Չեխական «Յաբլոնեցը», որի արգելքը «Փյունիկը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում:

Երկար ժամանակ չի պահանջվի, որ հստակեցվի`տեղի կունենա այս տեղափոխությունը, թե ոչ: Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Արազ Օզբիլիսը և Դմիտրի Սիչյովը կտեղափոխվեն «Փյունիկ»։ Միգուցե «Փյունիկում» այսպես փորձում են վերականգնել Վարդանյանի կորուստը:

Այս առումով պաշտոնական որևէ ինֆորմացիա դեռևս չկա: Պարզապես, եթե Էրիկ Վարդանյանը տեղափոխվի «Լոկոմոտիվ», ապա հայ ֆուտբոլիստի համար դա կլինի լուրջ փորձություն, ու երկաթուղայինների կազմում հայտնվելու համար մեր խաղացողին շատ մեծ մրցակցություն է սպասում:

Ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը խզել է պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշի» հետ