ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը և նրա երգչուհի կինը՝ Բեբիա Մակտինան նշում են իրենց ամուսնության 2-րդ տարեդարձը, որը համընկնում է մարզիկի կնոջ ծննդյան տոնի հետ։
Հարությունյանը Instagram–ի իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել իր հարսանիքից և շնորհավորել կնոջը։
«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս։ Հ․Գ․ Շնորհավոր նաև մեր ամուսնության 2-րդ ամյակը, իմ սեր»,- գրել է նա։
Միհրանի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ և մաղթանքներ են գրել տեսանյութի մեկնաբանություններում։
«Շնորհավորում եմ, հիանալի զույգ եք», «Անսահման սեր եմ ձեզ մաղթում», «Խաղաղություն ձեր ընտանիքին և Աստծո կամոք շատ երեխաներ ունենաք»,- գրել են մարզիկի երկրպագուները։
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ու աբխազ պարուհի Մակտինա Բեբիան ծանոթացել են 2017 թվականի հունվարին, Մոսկվայի ռեստորաններից մեկում:
Ինչպես հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Մակտինան, իր համար անակնակալ էր մարտ ամսին հայ ըմբիշի` իրեն արված ամուսնության առաջարկը:
«Մատանին նա վաղուց էր գնել: Ուզում էր նշանվել դեռ ապրիլին: Սակայն այդ երեկո նա մտափոխվեց և որոշեց ամուսնության առաջարկ անել: Միհրանը գնաց տուն մատանին վերցնելու, իսկ ընկերները գնացին ծաղիկների հետևից», - ասել է պարուհին:
Զույգն ամուսնացել է 2017թ.–ի օգոստոսի 30-ին՝ Մոսկվայում։
Միհրան Հարությունյան. «Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ»