Պաշտոնեական դիրքի չարաշահում և հափշտակություն Կապանի մարզադպրոցում. տեսանյութ

Կապանի մարզադպրոցի տնօրենը կասկածվում է առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Իրավապահները Կապանի մարզադպրոցում խոշոր չափերի չարաշահումներ են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Կրկին չարաշահում. գումարը գերազանցում է 3.5 միլիոնը

«Պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի» ղեկավարն, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը`2013-թ.-ից մինչև 2018թ. մարզադպրոցում մարզիչ է հրամանագրել Կապանի համայնքապետարանի սպորտի բաժնի պետին, ով փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվանբ դուրս է գրվել և հափշտակվել ընդհանուր 5 միլիոն 500 հազար դրամ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մարզադպրոցի տնօրենի թույլտվությամբ մարզիչները սահմանված 500 դրամ վարձավճարի փոխարեն 2014թ-ից մինչև 2018թ. սաների ծնողներից հավաքագրել են 2000-ական դրամ և ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակվել է 13. միլիոն 500 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: