ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր նշում է ծննդյան 59-ամյակը։ Նրան շնորհավորական ուղերձներ են հղում Հայաստանի և Արցախի ներկա ու նախկին պաշտոնյաները։
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը. ի՞նչ են քննարկել նրանք
Արցախի նախագահի ծննդյան օրը շնորհավորել են նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։