Մահացած զինծառայողի հայրը ցուցմունք տալու համար պայման է դրել. ինչ է պահանջում Քննչականից

Դեպքից շուրջ 20 օր անց ՔԿ-ն հեռախոսակապ է հաստատել Վ.Գալոյանի հոր հետ և առաջարկել հարցաքննել որպես վկա՝ իրենց բնակության վայրում, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուհետև նա հրավիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն, սակայն կրկին հրաժարվել է ներկայանալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ժամկետային զինծառայող  Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով նրա հայրը հրաժարվել է ներկայանալ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հայտնելով, որ ցուցմունք կտա միայն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալուց հետո:

Զինծառայողի մահվան քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ պարզաբանելով, թե ինչու Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չի տրվել:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վ.Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ Վ.Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներում:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, և քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը»,-ասվում է ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ:

Ինչի համար էին վիճել զինվորն ու ավագը. Վոլոդյայի մահվան դեպքի մանրամասները. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ դիրքի ավագի սպանությունն ավարտին չհասցնելուց որոշ ժամանակ անց գտել էին Վոլոդյայի դիակը՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով:

Մամուլը գրել էր, որ զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է։ Ավագը զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, և նա դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ վիճաբանություն է սկսվել։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: