Հայ զբոսաշրջիկները մնացել էին Կիպրոսում. օդանավն արդեն ճանապարհին է

Երևանից մեկնած ինքնաթիռը պետք է Լառնակայի օդանավակայանում վայրէջք կատարի  տեղի ժամանակով ժամը 22:00–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայ զբոսաշրջիկները մնացել են Կիպրոսի Լառնակա քաղաքում։

«Արմենիա» ավիաընկերությունը նաև Բաթում-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթ կիրականացնի

Ինչպես Facebook սոցցանցի իր էջում նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը, Լառնակայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ են մնացել, ովքեր չեն կարողանում վերադառնալ Երևան։

«Չարթերային թռիչք իրականացնող ընկերությունը, ըստ ուղևորների, չի արձագանքում զանգերի։ Մարդիկ չգիտեն` գալո՞ւ է ինքնաթիռ, թե՞ ոչ։ Խայտառակ վիճակ է ավիացիայում»,-գրել է Եգանյանը։

Օգտատերերից մեկը` Քրիստինա Մնացականյանը գրել է, որ օդանավակայանում մի քանի ժամ է անցկացրել, սակայն նա որևէ տեղեկություն չունի այն մասին՝ թռիչք լինելու է, թե՝ ոչ։

Նա նշել է, որ 3 ժամ ուշացումը, որի մասին իր էջում հայտնել է Sputnik Travel զբոսաշրջային ընկերությունը, արդեն վաղուց անցել է։

Georgian Airways–ը Թբիլիսի–Երևան–Մոսկվա տարանցիկ չվերթ կառաջարկի ուղևորներին

Օգտատերերից մեկն էլ` Արմինե Կարապետյան–Դիքրանյանը, հայտնել է, որ իրենք  Լառնակայի օդանավակայանում են գտնվում 14:30–ից և ոչինչ հասկանալի չէ։

«Ոչ ոք կոնկրետ  պատասխան չի տալիս», – գրել է Կարապետյան–Դիքրանյանը։

Նշենք, որ  Sputnik  Արմենիան պարզել է, որ խոսքը չարթերային չվերթի մասին է։  Այն իրականացնում է Armenia ավիաընկերության օդանավը։

Ինչպես հայտնեցին ավիաընկերությունից, ինքնաթիռն արդեն դուրս է եկել և Լառնակա կհասնի տեղի ժամանակով ժամը 22:00–ին (Երևանի ժամանակով ժամը 23:00–ին)։ 

Ավիաընկերությունից հայտնեցին նաև, որ տեղի է ունեցել օդանավի փոփոխություն։