«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները

Այս օրերին Երևանը լցվեց հոգևոր շնչով: «Ֆրեսկոյին» Ցուցադրված ֆիլմերն անտարբեր չթողեցին հանդիսատեսին: Եղան տարբեր համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնն ավարտվեց, բայց կազմակերպիչները քաղաքապետարանից նեղացած մնացին:

Այս մասին այսօր փառատոնի փակման արարողությանն ասաց «Ֆրեսկոյի» նախագահ Շահեն Նազարենկոն։

«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները

Փառատոնի կազմակերպիչները բազմաթիվ նամակներ են ուղարկել քաղաքապետարան, որպեսզի իրենց աջակցեն և տարածքներ տրամադրեն բացօթյա ֆիլմեր ցուցադրելու և երաժշտական միջոցառումներ իրականացնելու համար, սակայն նամակներն այդպես էլ անպատասխան են մնացել:

«Քաղաքապետարանն այս տարի իրեն շատ տարօրինակ պահեց, մենք սպասում էինք իրենց օգնությանը, որպեսզի մեր փառատոնն ավելի հնչեղ լիներ, որ տեղադրվեին պաստառներ, որոնք ժողովրդին կտեղեկացնեին, թե ինչ փառատոն է անցկացվում Երևանում, հատկապես, որ մուտքն ազատ էր բոլորի համար»,-նեղսրտում է Շահեն Նազարենկոն և հավելում, որ խոսքը բնավ էլ  ֆինանսական օգնություն մասին չէ:

«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները

«Շատ վիրավորական է, երբ դու անում ես այսքան դժվար և մեծ մասշտաբի փառատոն և քեզ չեն աջակցում»,-ասաց Նազարենկոն շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր օգնել են ծագած խնդիրները լուծելու համար:   

Sputnik Արմենիան դիմեց Երևանի քաղաքապետարան` մեկնաբանություն ստանալու համար։ Խոստացան ավելի ուշ անդրադառնալ խնդրին։

«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները

Չնայած, որ փառատոնի կազմակերպիչները հայտարարում են, թե փառատոնում չհաղթած ֆիլմեր չկան, քանզի յուրաքանչյուր ֆիլմ հոգևոր արժեք է, այնուամենայնիվ,  ներկայացրին անվանակարգերում հաղթած ֆիլմերը:

  • Լավագույն ուղերձ «Քաջություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հալեպ» ֆիլմը ԱՄՆ-ից: Լավագույն ուղերձ «Սեր» անվանակարգում հաղթեց «Մրցանակ» ֆիլմը Մակեդոնիայից: 
Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը
  • «Խաղաղություն»  անվանակարգում հաղթող ճանաչվեց «Տամբորի լացը» ֆիլմը Տաջիկստանից:
  • Լավագույն ուղերձ «Մարդասիրություն» անվանակարգում հաղթողը «Ես կամավոր եմ» ֆիլմն էր Ռուսաստանից:
  • «Քաջություն և հույս» անվանակարգի մրցանակն էլ գնաց Ռուսաստան` «Բարձունքի հատակից» ֆիլմին:
  • Հույս անվանակարգում հաղթեց « Շախմատ» ֆիլմը Իտալիայից:
  • Լավագույն ուղերձ «Ծնողական դաստիարակություն» մրցանակը տրվեց « Ծիածանի 7 գույները» ֆիլմին  Ռուսաստանից:
  • «Հայրենասիրությունը» բաժին հասավ Հայաստանին. հաղթեց «Միացյալ թագավորություն» ֆիլմը:
  • Լավագույն ուղերձ «Ընտանեկան արժեքներ» անվանակարգում հաղթեց « Իմ անունը Պետյա է» ֆիլմը, կրկին Ռուսաստանից: 
  • Նշենք, որ 37 ֆիլմ` ներկայացված 13 երկրից, ընտրվել էին փառատոնին  մասնակցելու համար:

    Մրցանակ- հուշանվերները պատրաստել են Նոր Խարբերդի մանկատան սաները, իսկ պատվոգրերը հատուկ թղթից էին՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից  հավաքված ծաղիկների թերթերից: