ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Աշխարհահռչակ մոդել Քիմ Քարդաշյանը գովազդել է լուսանկարների խմբագրման համար նախատեսված հայկական հավելվածը։ Նա հրապարակել է սկետչի ոճով խմբագրված լուսանկարը։
«Ինչ հավես հավելված է», – մեկնաբանել է նա իր լուսանկարը։
Մեկնաբանություններում շատերը հայկական եռագույնն են թողնում։
«Սա հայկական հավելված է։ Քիմ, դու իսկական հայ ես», – գրում է օգտատերերից մեկը։
Կես ժամվա ընթացքում Քարդաշյանի 150 միլիոն բաժանորդներից 100 հազարը բաժանորդագրվել է հավելվածի էջին։
Նշենք` Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը` Քլոե Քարդաշյանը պատմական հայրենիք էին եկել 2015–ի ապրիլին` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ։ Քիմին ուղեկցում էր նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը։