Մարզպետարանների աշխատակիցները 2 ամիս առաջ կծանուցվեն. նոր կրճատումներ են սպասվում

Սեպտեմբերին Կառավարությունը կքննարկի «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որին կհաջորդի մարզպետարանների օպտիմալացման գործընթացը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Մարզպետարանների օպտիմալացման  գործընթացը շուտով կմեկնարկի։ Այդ մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Գազպրոմ Արմենիայում» կրճատումներ կլինեն. պաշտոնյան հայտնել է` քանի մարդ կկրճատվի

«Օպտիմալացման ծրագիրն արդեն պատրաստ է: Դա կլինի օրենքին համապատասխան՝ մարդիկ 2 ամիս առաջ կծանուցվեն և արդեն մրցութային կարգով կհամալրվի նոր հաստիքացուցակը` տվյալ մարզի պահանջներին համապատասխան»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` առաջիկայում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից  կներկայացվի «Տարածքային կառավարման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի սեպտեմբերին, որին կհաջորդի մարզպետարանների օպտիմալացման գործընթացը:

Ոստիկանական համակարգում լուրջ կրճատումներ կլինեն. ո՞րն դրա պատճառը. «Փաստ»

Նշենք, որ մարզպետարանների օպտիմալացման մասին խոսակցություններն սկսվեցին դեռևս նախորդ տարվանից` կառավարության կառուցվածքային բարեփոխումների համատեքստում։ Այդ փոփոխությունների հետևանքով Հայաստանում գործող 17 նախարարություններից 5-ը օպտիմալացվեցին։