«Այդպես չեմ խաղում». շունը պատրաստ չէր «խաբեությանը». զվարճալի տեսանյութ

Ծիծաղելի շնիկի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը մեծ տարածում է ստանում համացանցում։ Մոտ երկու հազար մարդ արդեն այն տարածել են սոցցանցերում։
Sputnik

Տիրուհին ուզում է շան հետ խաղալ «գուշակիր` որ ձեռքում է» խաղը։ Հոտառությունը չի խաբում շանը, ու նա միանգամից գուշակում է, որ ձեռքում է պահված կերակուրը։

Սակայն անչափ հիասթափվում է, որ տիրուհին բացում է  երկրորդ բռունցքը, և պարզվում է, որ այնտեղ ավելի շատ կեր կա։

Պետք է տեսնել` ինչ հիասթափությամբ է շունը նայում բաց ձեռքին ու ակնհայտորեն խաբված զգում։ Զարմացած  ու վիրավորված  շունը նույնիսկ դադարում է ծամել։

Անհնար է առանց հուզմունքի, ծիծաղի ու միաժամանակ կարեկցանքով դիտել այս կադրերը։

«Ա՜յ քեզ հաջողակ»․ աղջիկը բեռնատարի տակ է ընկել և փրկվել․ անհավանական տեսանյութ

«Տղաներ, ես ձեզ հետ եմ». աշխատասեր շնիկը լացելու աստիճան կծիծաղեցնի ձեզ. տեսանյութ

«Վալենտի՛ն, աչքերիս նայիր». «մռութ» կոկեր-սպանիելը հուզում է բոլորին. զվարճալի տեսանյութ

Ա ՜յ քեզ բան. արջուկները ոչ թե կոնֆետի թղթի վրա, այլ իրականում. զվարճալի տեսանյութ