«Արարատ-Անտիտեռոր 2019». մեկնարկել են զորավարժության նախապատրաստական աշխատանքները

Հրամանատարաշտաբային վարժանքին մասնակցել են 7 երկրների հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 29-ին Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ կազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայությունների և անվտանգության մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԻՆ աշխատակիցները վարժանքի ժամանակ փրկեցին ուսանողներին

«Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությանն առնչվող հարցեր: