Անհայտ անձինք ծեծել են «Էրզրում» ռեստորանային համալիրի տնօրենին և փախուստի դիմել

Անհայտ անձինք կոտրել են նաև նաև ռեստորանի տնօրենի աշխատասենյակի ապակիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Դեպքը տեղի  ունեցել օգոստոսի 26-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի 24-ամյա մասնակիցը ձերբակալվել է

Ծեծի հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, բացի այդ նշված անձինք կոտրել են նաև ռեստորանի տնօրենի աշխատասենյակի ապակիները:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: