Զովունու՝ Ներքին զորքերի զորամասի մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարվել է « Բիս-1» աստիճան

Զովունու Ներքին զորքերի զորամասի մոտ բռնկված հրդեհի շիջման համար նախ մեկ, հետո ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ  խոտածածկ տարածք է այրվում. հայտարարվել է հրդեհի «Բիս-1» աստիճան։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Սյունիքում հրդեհ է. շիջման աշխատանքներին նաև զինծառայողներ են մասնակցում

«Օգոստոսի 29-ին, ժամը 10:00-ին «911» ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը
Այսօր ժամը 10:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ։ Այրվում է 5 հա բուսածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: