Թեժ է լինելու. Սամվել Կարապետյանը, Արթուր Վանեցյանը և Արթուր Ջանիբեկյանը Լյուքսեմբուրգում են

«Տաշիր» ընկերությունը Երևանի կենտրոնական մասում` Կարապի լճի մոտ և Մաշտոցի պողոտայի հարակից նորաբաց այգում, մեծ էկրաններ է տեղադրել և հրավիրել բոլոր ֆուտբոլասերներին միասին երկրպագելու հայկական թիմի խաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման 4–րդ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Ֆուտբոլը որպես բիզնես. որքան է վաստակել «Արարատ–Արմենիան» և դեռ որքան կարող է վաստակել

Մարզադահլիճում խաղի մեկնարկին սպասելիս նրանց լուսանկարը հրապարակել է ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։

««Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» հանդիպմանը խաղադաշտից հետևում են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և թիմի սեփականատեր Սամվել Կարապետյանը»,–Facebook–ի իր էջում գրել է Եգանյանը։

«Տաշիր» ընկերությունը Երևանի կենտրոնական մասում` Կարապի լճի մոտ և Մաշտոցի պողոտայի հարակից նորաբաց այգում, մեծ էկրաններ է տեղադրել և հրավիրել բոլոր ֆուտբոլասերներին միասին երկրպագելու հայկական թիմի խաղը։

Բացառիկ տեսանյութ. ինչպես են երկրպագուները տոնում «Արարատ–Արմենիայի» հաղթանակը

Պատասխան հանդիպումը կսկսվի վայրկյաններ անց, Լյուքսեմբուրգում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: