Ինչպես են փրկարարները մարել Ներքին զորքերի զորամասի մոտ բռնկված հրդեհը. տեսանյութ

Զովունու՝ Ներքին զորքերի զորմասի մոտ բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ներքին զորքերի զորամասի հարևանությամբ բռնկված հրդեհը փրկարարներին հաջողվել է բավական արագ մարել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:14-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զովունու՝ Ներքին զորքերի զորամասի մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարվել է « Բիս-1» աստիճան
Հիշեցնենք, որ դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան։