Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. Փաշինյանը «հրաշալի թվեր» է հայտնել

Հուլիսի տնտեսական ցուցանիշների թվերը բավական տպավորիչ են ստացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1 տոկոս է կազմել. սա հրաշալի թիվ է։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք նաև արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս»,–գրել է նա։

Դրան զուգահեռ, ըստ Փաշինյանի, ավելացել է միջին անվանական աշխատավարձը` 8 տոկոսով։ Իսկ արտահանման ծավալներն ավելացել են 19.5 տոկոսով:

Փաշինյանի խոսքով` հասկանալի է, որ սա չի նշանակում, թե իրենք բոլոր հարցերը լուծել են։ «Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,–գրել է նա։

Մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկը ռացիոնալությունն է. Փաշինյան
Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին օրերին հայտնել էր, որ առաջիկայում կբարձրանա անտառապահների ու փրկարարների աշխատավարձերը։