ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դարձյալ սկանդալի կիզակետում է հայտնվել «Նոր ալիք 2019» միջազգային մրցույթի կազմակերպիչներին հայոյելու պատճառով։ Արտիստի դուրը չի եկել, որ իր ելույթի փորձը շեղվել է նախապես պլանավորած ծրագրից։
Միջադեպի մասնակիցներից մեկը սկանդալային տեսանյութը նկարահանել ու հրապարակել է համացանցում։ Արտիստը վրդովվել է, որ համերգին պատրաստվելու ժամկետները խախտվել են։ Կիրկորովը համեմել է իր խոսքը հայհոյանքներով, նշելով, որ իր համար միևնույնն է`ինչքան ժամանակ է մնացել միջոցառման սկզբին։
«Ահա այսպես է անցնում Ֆիլիպ Կիրկորովի փորձը Սոչիում «Նոր ալիք 2019»թ–ի ելույթից առաջ։ Հայհոյանք, հայհոյանք ու ևս մեկ անգամ հայհոյանք։ Կարծում եմ շատերը նրան այսպիսին չեն տեսել։
Վիրտուալ հասարակության մի մասը խստորեն քննադատում է Կիրկորովին, սակայն նրա երկրպագուները իրենց կուռքին արդարացնելու տարբերակներ են գտել։ Նրանց նշել են, որ Կիրկորովի վրդովմունքն արդարացված է։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` «Նոր ալիքի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևն արդեն մեկնաբանել է սկանդալը։ Նրա խոսքով` Կիրոկորովի ելույթը ցնցող էր` չնայած անհարթ փորձին։ Նա նշել է` երգիչը ձգտում է, որ ամեն ինչ կատարյալ լինի։
Կիրկորովը հայհոյել է շվեդական հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ
Մինչդեռ Կիրկորովի պահվածքը հասարակությանը հիշեցրել է նրա նախկին «մեղքերը»։
Հիշեցնենք` 2004 թվականի մայիսի 20–ին Դոնի Ռոստովում ասուլիսի ժամանակ Կիրկորովը վիրավորել էր Իրինա Հարոյանին։ Կիրկորովի արտահայտությունը «Ինձ վրա ազդում են ձեր վարդագույն բլուզն ու ձոր բարձրախոսը» մեծ իրարանցում էր առաջացրել։ Ռուս լրագրողները նույնիսկ դրանից հետո երգչին բոյկոտ էին հայտարարել։