Գո՜լ. «Արարատ–Արմենիան» բացում է խաղի հաշիվը

Խաղն ընդհանուր առմամբ ընթանում է հավասար պայքարում: «Դյուդելանժը» մի քանի վտանգավոր պահեր կարողացավ ստեղծել, բայց հայկական թիմի դարապսապահն ու պաշտպանները կարողնաում են վնասազերծել մրցակցի գրոհները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի– Sputnik. «Դյուլենդաժ»–«Արարատ–Արմենիա» պատասխան հանդիպման 24–րդ րոպեին հայկական թիմը բացեց խաղի հաշիվը։ 

Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ` Լյուսեմբուրգում, առաջին խաղակեսում ստացավ 11 մետրանոցի իրավունք, բայց Անտոն Կոբյալկոն չկարողացավ այն իրացնել: Մեր թիմը չընկճվեց ու մի քանի րոպե անց, Գոռ Մալաքյանի փոխանցումից հետո, Լիման առաջ մղեց «Արարատ-Արմենիային»՝ 1:0:

«Քաղաքը» դրսում է. ֆուտբոլասերները միասին երկրպագում են «Արարատ–Արմենիային». տեսանյութ

Խաղն ընդհանուր առմամբ ընթանում է հավասար պայքարում: «Դյուդելանժը» մի քանի վտանգավոր պահեր կարողացավ ստեղծել, բայց հայկական թիմի դարապսապահն ու պաշտպանները կարողնաում են վնասազերծել մրցակցի գրոհները: Միևնույն ժամանակ գոլ խփելուն շատ մոտ էր Անտոն Կոբյալկոն: «Արարատ-Արմենիայի» հարձակվողի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ հինգ րոպե անց Կոբյալկոն չիրացրեց 11 մետրանոցը: Գործելով հակագրոհների վրա` մեր թիմին հաջողվեց արագ աառաջխաղացման շնորհիվ բացել հաշիվն ու Մաիլսոն Լիման հակամարտության ընդհանուր հաշիվը դարձրեց 3:1` «Արարատ-Արմենիայի» օգտին:

Նշենք, որ  «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: