ՌԱԴԻՈ

Կարապետյան. «Աշխատավարձերի բարձրացման որոշումը հնարավորություն կտա եկամտի այլ աղբյուր չփնտրել»

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, ըստ որի հոկտեմբերի 1-ից որոշվել է բարձրացնել անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը:
Sputnik
Կարապետյան. «Աշխատավարձերի բարձրացման որոշումը հնարավորություն կտա եկամտի այլ աղբյուր չփնտրել»

Արեգ Կարապետյանի փոխանցմամբ՝ սույն հայտարարությունը շատ բուռն զգացմունքներ է արթնացրել անտառտնտեսության աշխատակիցների շրջանում, որովհետև նմանատիպ որոշում իսկապես վաղուց էր սպասվում: Ըստ նրա՝ բոլորն ակնկալում են մանրամասներ իմանալ տվյալ որոշման վերաբերյալ, որը դեռևս հաստատված չէ, բայց արդեն հարուցել է բուռն արձագանքներ: Խոսքը մոտ 600 աշխատակցի աշխատավարձերի բարձրացման մասին է:

Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

«Աշխատավարձերի բարձրացումը հնարավորություն կտա, որ որոշակի զանգված չփորձի եկամտի այլ աղբյուրներ փնտրել»,- նշում է Արեգ Կարապետյանը: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կարծիքով՝ շատ կարևոր է նաև, թե կոնկրետ որքան կբարձրանան աշխատավարձերը, որովհետև չափը դեռ հստակեցված չէ։ Մյուս կողմից էլ կա հավելյալ աշխատուժի կարիք, թեև այս աշխատանքը տարբեր համայնքների ներկայացուցիչների համար այնքան էլ հրապուրիչ չէ:

«Այդուհանդերձ փորձում ենք ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք շատ դեպքերում փոխարինում են անձնակազմին ու հեշտացնում մեր աշխատանքը: Օրինակ՝ կիրառում ենք անօդաչու թռչող սարքեր պիլոտային հատվածներում: Այս տարվա ընթացքում երկրի հյուսիս-արևելյան շրջաններում որոշակի ծավալով և դոնորի անմիջական աջակցությամբ 6 անտառտնտեսություններում իրականացրել ենք նաև անտառների վերականգնման աշխատանքներ: Հուսով ենք, որ դրանք կլինեն շարունակական»,-տեղեկացնում է Արեգ Կարապետյանը: 

Իջևանյան դեպքերից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը տեսնում է իրավիճակի էական փոփոխություն: Նրա ունեցած տվյալներով՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարում կա ակնհայտ դրական դինամիկա, ուստի գերնպատակն է ձմեռնամուտին նույնպես կանխել հնարավոր խախտումները: