«Աշխարհի ամենաարագ կինը» վթարի է ենթարկվել` փորձելով գերազանցել արագության սեփական ռեկորդը

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի և մրցարշավորդ Ջեսի Քոմբսը ավտովթարի է ենթարկվել` փորձելով ռեակտիվ ավտոմեքենայով գրեթե մինչև 1000 կմ/ժ արագություն զարգացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Ամերիկուհի Ջեսի Քոմբսը, որին «աշխարհի ամենաարագ կին» էին անվանում, զոհվել է` փորձելով գերազանցել սեփական արագության ռեկորդը։ 38-ամյա մրցարշավորդը ռեակտիվ ավտոմեքենայով մինչև 996 կմ/ժամ արագություն է զարգացրել:

Դրիֆթ-շոու Երևանի կենտրոնում

2013 թվականին Քոմբսը 632 կմ/ժ արագություն էր զարգացրել և գերազանցել կանանց արագության ռեկորդը։ 2018 թվականին նա կարողացել է 777 կմ/ժ արագություն զարգացնել։

Դրիֆթ և սլալոմ շոու Վանաձորում

Ջեսի Քոմբսը հայտնի է նաև ավտոմեքենաների մասին հեռուստահաղորդումներին իր մասնակցությամբ։ Որոշ հաղորդումներում նա նաև հանդես էր գալիս որպես համահաղորդավար։