Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի թաքնված սեփականատերերը կսկսեն բացահայտվել

ՀՀ կառավարությունն այսօր վավերացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։ Ձգելու տեղ այլևս չկար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի պետական կառավարումը կդառնա ավելի բաց։ Նման որոշում կայացրեց կառավարությունը` հերթական նիստում հաստատելով դեռևս 2018թ–ին մշակած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը:

Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը գրեթե պատրաստ է, շուտով կհասնի կառավարություն

Սա այն ծրագիրն է, որը նախատեսում է հրապարակել Հայաստանի բոլոր իրական սեփականատերերի ու նրանց ունեցվածքի տվյալները։

Ծրագիրը նախատեսում է նաև այս և կառավարման այլ հարցերում պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության ու վստահության ապահովումը։

Թափանցիկության ծրագիրը ներառելու է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների  թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

Նշենք, որ  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետությունը միացել էր դեռևս 8 տարի առաջ`2011թ.-ի աշնանը։

Բոլոր գիշերօթիկները կփակվեն. կառավարությունը սկսեց գործընթացը

Նախաձեռնության մասնակից երկրներին իրենց գործողությունների ծրագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորություն է տրված  մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը:

Հայաստանի իշխանությունները, փաստորեն նախաձեռնության ընդունումը երկարաձգել են մինչև վերջնաժամկետը։