«Լորիկ» հայկական ֆիլմը ֆավորիտ է դարձել Օրենբուրգի կինոփառատոնում

65 մրցութային աշխատանքներից «Արևելք&Արևմուտք. Դասական և ավանգարդ» փառատոնի ժյուրին որպես միջոցառման գլխավոր կինոիրադարձություն է ընտրել ֆիլմը, որը նկարահանել է հայկական ստեղծագործական խումբը ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի գլխավորությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Օրենբուրգում ավարտվեց «Արևելք&Արևմուտք. դասական և ավանգարդ» XII միջազգային կինոփառատոնը։ Անվանելով լավագույն ֆիլմերը, ժյուրին կինոֆորումի գլխավոր իրադարձություն է ճանաչել ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմը Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի մասնակցությամբ։ Ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի գլխավոր «Միահյուսված զուգահեռներ» անվանակարգում։

«Սուսերով պարը» Գյումրիում․ ինչպես ռուս ռեժիսորը ֆիլմ նկարեց հայ հանճարի մասին

Փառատոնի ժյուրին ստիպված է  եղել մրցույթին ներկայացված 65 աշխատանքներից ընտրել լավագույններին։ Տեղացի քննադատների խոսքով` «Լորիկի» առաջին իսկ կադրերից հասկանալի է դառնում, որ դա իրական կինոարվեստ է։

«Լավ մտածված սցենար է, հաջող ռեժիսորական լուծումներ են, իսկ ամենակարևորը` նուրբ դերասանական խաղ է։ Դա իսկական փառատոնային ֆիլմ է։ Լուրջ ֆիլմ է, որը արժանի է զանգվածային հանդիսատեսի, քանի որ դա որակյալ նախագիծ է», – նշում է լրագրող Ելենա Անիֆատևան։

Փառատոնին ֆիլմը ներկայացրել են ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինն ու պրոդյուսեր Մարտին Մինասյանը։

«Իրականում». Անկարան ու Բաքուն միաժամանակ են բողոքում հայերի հետ կապված ֆիլմերից

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Միքայել Պողոսյանը և կատարողական պրոդյուսեր Անի Ոսկանյանը չեն կարողացել ներկա գտնվել փառատոնին, ինչպես և ֆիլմի գլխավոր դերակատարներ Իրեն Այվազյանը, Շաքե Թուխմանյանը, Անուշ Առաքելյանը և այլ դերասաններ։

«Լորիկ» ֆիլմի պրեմիերան կայացել է  Հայաստանում անցած ամառ։