ՀՀ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` Վիտալի Կոխի գլխավորությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում երկու երկրների համատեղ գործունեության հեռանկարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն է սպասվում

«Օգոստոսի 29-ին Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` Վիտալի Կոխի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկվել է նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել էր ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր: