ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նախարարները Եռաբլուր են այցելել Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարներն ու դեսպանները հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներն Ազգային ժողով էին այցելել։
Ինչ էր թաքցրել Ադամ Սահակյանը ծառայության ընթացքում. քառօրյայի հերոսը կդառնար 23 տարեկան
Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այս ընթացքում կհանդիպեն նաև գործարար շրջանակների հետ, կհյուրընկալվեն գինեգործներին, կայցելեն Գյումրի և Արցախ։