ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Դիմահարդարման գուրու Գոհար Ավետիսյանը այլևս չի ամուսնանա։ Այս մասին նա գրել է Instagram–ի իր էջում` նոր տեսաձայնագրություն է հրապարակել և հարց ուղղել օգտատերերին։
«Հարցն ուղղված է բոլոր նրանց, ովքեր ամուսնալուծված են. բաժանվելուց հետո որքա՞ն ժամանակ եք ծանր տարել ուրիշների հարսանիքին ներկա գտնվելը։ Երեկ ես չդիմացա... Եվ այո, երկրորդ հարսանիք հաստատ չի լինելու», – գրել է Ավետիսյանը։
Տեսանյութն ունի ավելի քան 756 հազար դիտում։ Բաժանորդները շտապել են մխիթարել Ավետիսյանին և մեկնաբանություններում գրել իրենց պատմությունները և ոչ միայն։
«Հիասքանչ ես», – գրել է nargis70dj–ն։
Երկու տոն` մեկ օրում. Գոհար Ավետիսյանը միանգամից 2 լավ լուր է ստացել
«Գոհար դուք անպայման կհանդիպեք ձեր տղամարդուն։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կանացի երջանկություն և մեծ սեր Ձեզ», – գրել է daryaskl–ը։
«Երկրորդ հարսանիքը նույնպես անպայման կլինի, նույնիսկ առաջինից ավելի լավ։ Երբ հանդիպես քո տղամարդուն, կմոռանաս ամեն ինչ, ինչ եղել է նրանից առաջ...», – նշել է nekatarin–ը։
«Իսկ ես գիտեի, որ դու դեռ ցավ ես ապրում, որքան էլ թաքցնես, երբեմն ցավն անցնում է, այնուհետև կրկին վերադառնում, առաջին անգամվա նման», – գրել է olesiy_mikki–ը։
Հարսի տեղ են դրել. Գոհար Ավետիսյանը վայելում է Հունաստանը. լուսանկարներ
Ավետիսյանն ամուսնալուծությունից հետո շուրջ կես տարի դեպրեսիայի մեջ էր։ Նա ամուսնու` Վաղինակի հետ ապրել է 2 տարի, սակայն իրար ճանաչել են 5 տարի։ Մինչև հարսանիքը ուղղակի ընկերներ էին, շփվում էին, մշտապես կապի մեջ էին։ Մի օր Ավետիսյանը խոստովանել է, որ իրենց միջև սերն առաջացել է ամուսնությունից մեկ ամիս առաջ։ Սակայն համատեղ կյանքը չի հաջողվել, արդյունքում երկուսն էլ որոշել են բաժանվել։