Չելյաբինսկի վթարից տուժած հայերի ինքնությունը հայտնի է. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Չելյաբինսկում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածները տեղափոխվել են ՌԴ Աշա քաղաքի ԲԿ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Չելյաբինսկի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 2 քաղաքացիների ինքնությունը հայտնի է։ Այս մասին գրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում

«Օգոստոսի 28-ին տեղական ժամանակով ժամը 20:06-ին Մ-5 «Ուրալ» դաշնային ավտոճանապարհի 1604 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ISUZU» մակնիշի բեռնատարին: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 2 ՀՀ քաղաքացի` 41-ամյա Արթուր Բ.-ն և 34-ամյա Հրաչիկ Պ.-ն»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Տուժածները տեղափոխվել են ՌԴ Աշա քաղաքի ԲԿ։

Հիշեցնենք, որ Hyundai Sonata-ի 41-ամյա վարորդը  արգելված վայրում վազանց կատարելիս հանդիպակաց գոտի էր դուրս եկել, ինչի հետևանքով  այն բախվել էր բեռնատարին։