ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Չելյաբինսկի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով Հայաստանի երկու բնակիչ է տուժել։ Այս մասին հաղորդում է «Челябинский обзор»-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի ուշ երեկոյան Չելյաբինսկի մարզի Աշինսկի շրջանում:
Hyundai Sonata-ի 41-ամյա վարորդը արգելված վայրում վազանց կատարելիս հանդիպակաց գոտի է դուրս եկել, ինչի հետևանքով այն բախվել է բեռնատարին ։
ՃՏՊ–ի հետևանքով թեթև մարդատար մեքենայի վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանապարհային ոստիկանության Չելյաբինսկի մարզային վարչության տեղեկությունների համաձայն` Hyundai Sonata-ում Հայաստանի քաղաքացիներ են եղել, իսկ բեռնատարի ղեկին` Բաշկորտոստանի 39-ամյա բնակիչ: