20 տարի անց. կրկնահանցագործ Արման Ջանինյանին վերադարձրել են «գողականի թագը»

«Օրենրքով գողին» վերադարձրել են 20 տարի առաջ կորցրած «տիտղոսը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի գլխավոր քրեական հանցագործ Նադիր Սալիֆովը, որը հանցավոր աշխարհում հայտնի է որպես Գուլի, օգնել է Արման Ջանինյանին (Կալուժսկի) վերադարձնել գողական տիտղոսը, որից նա զրկվել էր 20 տարի առաջ։ Այս մասին հայտնում է  «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությունը։

Դատարանը որոշել է ազատ արձակել նախկին պատգամավորի որդուն

Տեղեկատվական գործակալության տեղեկության համաձայն` Ջանինյանը թագադրվել է 1996 թվականին`  Մաելս Մկրտչյանի (Կնդո) հանձնարարականով։

Մի քանի տարի անց Ջանինյանն ու հեղինակություն Մայիս Կարապետյանի (Մայիսիկ Կիրովականսկի) միջև վիճաբանություն է ծագել։ Նրանք պետք է լուծեին այդ վեճը գողական հավաքի ժամանակ։ Քանի որ Արման Կալուժսկին չէր եկել այդ հանդիպմանը, նա 20 տարով զրկվել էր գողական տիտղոսից։

Պարբերականը հայտնում է, որ Ջանինյանը 16 տարի բանտում է  անցկացրել ավազակության ու շորթման համար։ Հենց այնտեղ է նա ծանոթացել Սալիֆոֆի հետ։

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

Արդյունքում օգոստոսի 26–ին Ջանինյանին վերադարձրել են գողական տիտղոսի օրենքով երեք գողերի` Սալիֆովի, Օտարի Տոտոչիայի (Բատյա) ու Յուրա Ուսոյանի (Լազարևսկի) որոշմամբ։ Նրանք որոշել են, որ նախորդ 20 տարիների ընթացքում Ջանինյանը ապացուցել է, որ հավատարիմ է «գողական օրենսգրքին»։