Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները

Սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայանալու է ինը ծանրորդով, որոնցից երկուսը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ծանրամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է մարզումներն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի հավաքականն ուսումնամարզական վերջնական հավաքի կմեկնի Ուկրաինա, որտեղից էլ մեր ծանրորդները ուղևորություն կվերցնեն դեպի Թաիլանդ:

Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի սիրում մրցումներից առաջ կանխագուշակություն անել, բայց նշում է, որ բոլոր ծանրորդներն էլ իրենց քաշային կարգերում պայքարելու են բարձր տեղերի ու լավ արդյունքների համար:

Ծանրորդուհիներին զրկեցին նվաճած մեդալներից. դոպինգի համար պատիժ` առանց վաղեմության ժամկետի

«Սրանում համոզված եմ: Աշխարհի առաջնությունը շատ կարևոր մրցաշար է, և ես հուսով եմ, որ մեր ծանրորդները կկարողանան ցույց տալ այն արդյունքը, որը գրանցում ենք մարզումների ժամանակ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում  ունենալու է ներկայացուցչական կազմ: Աշխարհի չեմպիոնի կոչման համար տղամարդկանց մրցումներին կմասնակցեն օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով), աշխարհի և Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ Ռուբեն Ալեքսանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը: Կանանց մրցումներում հանդես կգան Իզաբելլա Յայլյանը և Տաթևիկ Հակոբյանը:

Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները

Ներկա պահին Հայաստանի հավաքականն ունի օլիմպիական չորս ուղեգիր, որոնցից երկուսը պատկանում է տղամարդկանց, երկուսը` կանանց: Սակայն այս թիվը կարող է փոխվել` կախված աշխարհի առաջնությունում մեր ծանրորդների արդյունքներից: Բացի աշխարհի առաջնությունից լինելու են նաև վարկանիշային այլ մրցաշարեր:

Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները

Ի դեպ, մարզումների ժամանակ մեր առանձին ծանրորդներ շատ բարձր կիլոգրամներ են պահում իրենց գլխավերևում: Մենք մեր աչքով տեսանք, թե ինչպիսի աշխատանք է կատարվում մարզումների ժամանակ, ու ինչ արդյունքներ կարող են ցույց տալ հայ ծանրորդները: Իհարկե, մարզումը, այլ բան է, մրցումը` այլ: Բայց եթե մեր տղաները ցույց տան այն արդյունքները, որոնք գրանցում են մարզումների ժամանակ, մենք բազմաթիվ մեդալներով կվերադառնանք ծանրամարտի աշխարհի առաջնությունից:

Ծանրորդներից ովքեր և ինչ մարզավիճակում են մեկնում աշխարհի առաջնություն. Ալավերդյանի սպասումները