ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Անհայտ կինը Թբիլիսիի Պեկինի փողոցում վիրավորել է երեք տարեկան երեխայի և թաքնվել: Երեխային արդեն վիրահատել են։
Երեխան ծնողների հետ փողոցում է եղել, երբ անհայտ անձը մոտեցել է և սուր առարկայով վնասել նրա դեմքը։
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, կնոջն արդեն ձերբակալել են։
Երեխայի մոտ խոր վնասվածքներ են քթի և աջ այտի շրջանում։
«Վերքերը կարել են։ Հիմա երեխայի վիճակը միջին ծանրության է», – ասել է Ժվանիայի անվան մանկաբուժական կլինիկայի բժիշկ Նատիա Վասաձեն։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում արդեն քրեական գործ է հարուցվել։ Քննությունն ընթանում է «անչափահասի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու» հոդվածով, ինչը նախատեսում է 7-10 տարվա ազատազրկում։