ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» օրաթերթն այսօրվա հրապարակման մեջ ազդարարել է էլիտար հարսանիքների սեզոնի բացումը։
«Մենք արդեն գրել ենք Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պատմական հարսանիքի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 7-ին։ Սեպտեմբերի 1-ին նաև տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի դստեր՝ Նունեի հարսանիքն է»,- գրում է «Հրապարակը»։
Մեկ այլ էլիտար հարսանիք էլ, թերթի տեղեկություններով, կկայանա սեպտեմբերի 5-ին։ Խոսքը ՀՀԿ-ական գործարար, ժամանակին բիզնեսը Հայաստանից տեղափոխած Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգարի ամուսնության մասին է։
Այդ հարսանիքը կայանալու է օլիգարխների նոր սիրելի վայրում՝ «Դվին»-ում։ Հարսանիքին, թերթի տեղեկություններով, մասնակցելու է 500 հյուր։ Հարսնացուն համեստ ընտանիքից է։