Քաթինային փոխարինող հայ բժիշկն արդեն Սուդանում է. նա անցել է իր պարտականությունների կատարմանը

Արմեն Մկրտչյանը 2 ամսով Սուդանի Նուբա լեռներում կփոխարին բժիշկ Թոմ Քաթինային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն արդեն Սուդանում է։ Նա անցել է իր պարտականությունների կատարմանը։

Արդեն գրել էինք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 2-րդ կեսից մինչև հոկտեմբերի 2-րդ կեսը մարդասիրական առաքելություն կիրականացնի Սուդանում` փոխարինելով «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինային։ Արմեն Մկրտչյանը մեկնելուց առաջ էլ խոստացել էր՝ նորից վերադառնալու է Գյումրի:

Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում

Բժշկը Սուդանում անցել է իր պարտականությունների կատարմանը ու արդեն հասցրել է լուսանկարներ հրապարակել Facebook-ի իր էջում։ Առաջին լուսանկարում Արմեն Մկրտչյանը հիվանդանոցում է` սուդանցի սևամորթ հրաշք բալիկը գրկին։ «Ես ու շոկոլադս»,–նկարին կից գրել է բժիշկը։ Օգտատերերին անսահման դրական լիցքեր է պարգևել այս նկարը, նարնք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել` գովաբանելով սևամորթ, կլորիկ բալիկին։ Նրանցից շատերն առաջարկել են այդ «շոկոլադին» հետը Հայաստան բերել։ Մեկն էլ գրել է. «Արմ ջան, հանկարծ չհավեսիս ու սև կին բերես»։

AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին

Իսկ երկրորդ նկարում երևում է, որ բժիշկը լավ հարմարվել է միջավայրին, սուդանցիներին ու արդեն նրանց հետ ժամանակ է անցկացնում բնության գրկում։ Այս լուսանկարը ևս դրական էմոցիաներ է տվել և բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվել։ Շատերը նշել են, որ անհնար է առանց ժպիտի դիտել այս նկարը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին «Ավրորա» մրցանակաբաշխությունն աշխարհին հայտնի դարձրեց Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում գործող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի մասին:

Ի՞նչ է Հայաստանից Քենիա տանելու բժիշկ Քաթինան

Այս տարի ևս նրան փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ Քաթինան, որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, գա Հայաստան, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականությունները:

Այդ ընթացքում հայ բժիշկը նրա փոխարեն կաշխատի «Գթության մայր» հիվանդանոցում: