ՌԱԴԻՈ

Շահնազարյան. «Փաշինյանը սորոսական օտարերկրյա կազմակերպություններին մտցնում է Արցախ»

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսում է սորոսականների` Արցախ մուտքի և դրա հնարավոր ազդեցությունների մասին։
Sputnik
Շահնազարյան. «Փաշինյանը սորոսական օտարերկրյա կազմակերպություններին մտցնում է Արցախ»

Ազգային անվտանգության պետական կառույցը ժամանակին ղեկավարած գործիչը անհանգստանալու հիմնավոր պատճառներ է։

Շահնազարյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության պահուստային ֆոնդից Արցախի ընտրությունները դիտարկելու համար օտարերկրյա գրանտային սնուցմամբ սորոսական կազմակերպություններ է մտցնում Արցախ:

«Կարծում եմ` արդեն միացել է այս իշխանության հեռանալու հետհաշվարկի ժամացույցը». Շահնազարյան

Խոսքը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» և հակակոռուպցիոն «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպություններին կառավարության պահուստային ֆոնդից 33,6 մլն դրամ հատկացնելու մասին է:

«Բազմիցս ասել եմ, որ Փաշինյանի հիմնական խնդիրը հեղափոխությունն Արցախ արտահանելն է: Տեսեք` նա փորձեր էր անում Արցախի ապակայունացման, փորձեր էր անում հասնելու Բակո Սահակյանի հրաժարականին, օգտագործում էր ապակայունացնող ծրագրեր՝ Սամվել Բաբայանի ակտիվացումը, մասնավորապես»,–ասում է Շահնազարյանը:

Նրա խոսքով` երբ ՓԱշինյանը տեսավ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավական ամուր է և թույլ չի տալու այդ ամենը, անցավ այսպիսի գործելակերպի: Այսինքն` տվյալ կազմակերպությունների միջոցով հեղափոխության արտահանման փորձ է կատարում:

Շահնազարյանը նկատում է, որ օրինակ նույն «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը, որ հակակոռուպցիոն նպատակադրումներ է հետապնդում, այս ընթացքում ոչինչ չի ասել Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ: