Հայտնի են «Նոր ալիք 2019»-ի 2–րդ փուլի արդյունքները. ո՞ր հորիզոնականում է Տյոմը

Երաժշտական մրցույթի առաջատարն Ալբանիայի ներկայացուցիչն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Նոր ալիք» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը` Տյոմը, մրցութային երկրորդ օրը վաստակել է 72 միավոր և շարունակում է մնալ 9-րդ հորիզոնականում:

Մրցույթի հերթական փուլում Տյոմը ներկայացրել է Գոռ Սուջյանի և Աննա Հարությունյանի հեղինակած «Let Me Feel You» երգը:

«Նոր ալիքում» Հայաստանի ներկայացուցիչը խոստանում է չհիասթափեցնել

«Նոր ալիք»–ում այս տարի փոխվել է գնահատման համակարգը: Ժյուրիի անդամները մասնակիցների գնահատականները բարձրացնում են ոչ թե ելույթից անմիջապես հետո, այլ միայն շոուի ավարտին։

Նշենք, որ մրցույթի վերջին արդյունքներով առաջին տեղում մնում է Ալբանիայի ներկայացուցիչ Ինես Նազերին, երկրորդում` Կուբայի ներկայացուցիչ Իլիանա Սանչեսը, երրորդում՝ ռուսական «Давинчи» խումբը: