Գյումրու աղբամաններից մեկում կրկին նռնակ է հայտնաբերվել

Աղբամանի նռնակը նկատել է կոմունալ ծառայության վարորդն ու ահազանգել ԱԻՆ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Գորկու փողոցում տեղադրված աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել: Այս մասին ահազանգը ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ստացել է այսօր՝ օգոստոսի  28-ին,  ժամը 13:32-ին:

Արտակարգ դեպք Սյունիքում. նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն ու սպառնացել

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 «Ահազանգը ստանալուն պես տարածքն արգելափակվել է, դադարեցվել է մեքենաների շարժը և հրավիրվել մասնագետ՝  Շիրակի մարզի կայազորից: Մասնագետը տեղում պարզել է, որ  նռնակն ուսումնական է»,-Sputnik Արմենիային պատմեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Նորամարգի տներից մեկում նռնակ է պայթել. ընտանիքի անդամները հիվանդանոցում են

Նշենք, որ նռնակը հայտնաբերել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աղբահավաք մեքենաներից մեկի վարորդը:

Հիշեցնենք՝ նմանատիպ մեկ այլ դեպք էլ այս տարվա հուլիսին էր գրանցվել Գյումրիում: Նռնակն աղբամանում հայտնաբերել էր կոմունալ ծառայության մեկ այլ վարորդ: Չպատկերացնելով, որ նռնակը մարտական է, նա քաշել էր օղակը: Նռնակը պայթել էր 44 ամյա  տղամարդու ձեռքի մեջ, և նա կորցրել էր 2 մատը: