Աշխատավարձերի հերթական բարձրացումը. հերթը հասավ անտառի պահապաններին

Վարչապետը հայտարարել է, որ Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկելուց հետո որոշել են ավելացնել անտառապահների ու անտառապետերի աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը։

Այս մասին Facebook-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որքանով են բարձրացել զինծառայողների աշխատավարձերը. Փաշինյանը թվեր է հրապարակել

«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաև անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը»,– գրել է վարչապետը։

Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին քարոզարշավային հանդիպումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը 30-50 տոկոսով բարձրացել են։

Տնօրենները յուրացրել են «ֆեյք» աշխատակիցների աշխատավարձերը, վաճառել դպրոցի ալյուրը

Նախարար Էրիկ Գրիգորյանն էլ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս հայտնել էր, որ անտառապահների ամսական աշխատավարձերը նախկին 70-75 հազար դրամից հասցվել են 140-145 հազարի։

Հիշեցնենք նաև, որ երեկ` օգոստոսի 27–ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին։