Ռուս զբոսաշրջիկները ապահովում են Հայաստանի զբոսաշրջային եկամուտների կեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների հավաքի շրջանակում կազմակերպված քննարկմանը դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ մի շարք թվեր է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները տարեկան մոտ 1 մլրդ 200 միլիոն դոլարի եկամուտ են ապահովում երկրի համար։ Այդ եկամտի 45 տոկոսն ապահովում են Ռուսաստանից այցելող զբոսաշրջիկները։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների հավաքի շրջանակում կազմակերպված քննարկմանը։

Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում

Նախարարը ներկաներին այլ թվեր էլ է ներկայացրել։ Նրա խոսքով՝ հայաստանցիները զարգացած երկրի քաղաքացիներից 15 անգամ ցածր աշխատավարձ են ստանում և 8 անգամ էլ ցածր արտադրողականություն ունեն։

Հայաստանի տնտեսությունը բարելավելու համար համար մեկ քայլը Խաչատրյանի կարծիքով պետք է լինի Հայաստանում ապրանքատեսակների արտադրությունը խթանելը և դրանք միջազգային շուկաներում լավագույնս ներկայացնելը։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոսոտոի 8-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:

Տուն-տուկ. ինչպես հնձած խոտից ու չորացած եղեգներից Մարտունու 1-ին էկոհյուրատունը կառուցվեց

Փաշինյանի գրառման մեջ նշված է, որ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով: