ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ժաննա Լևինան սիրում է կատակել ու նրա աստղային ընկերուհիները` երգչուհի Ալսուն ու Էլինա Ջանիբեկյանը, հաճախ մասնակցում են այդ կատակներին։ Այս անգամ Մարտիրոսյանի կինն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նրանք «մրցում» են Էլինա Ջանիբեկյանի հետ։
«Գեղեցիկ ընկերուհիներին պետք է ծեծել։ Փորձ ենք անում», – գրել է Լևինան։
Բաժանորդներն արդեն սովոր են Լևինայի կատակներին ու նույնպես սրամտում են մեկնաբանություններում։
Գարիկ Մարտիրոսյանի կինը համաձայն է դառնալ «Հայաստանի առաջին տիկինը»
«Ծեծում է, ուրեմն` սիրում է», – գրել է araksya91 օգտատերը։
«Կարելի է անվերջ նայել», – գրել է laralichanova–ն։
Նշենք` Ժաննան ու Էլինան վաղուց են ընկերություն անում։ Երգչուհի Ալսուի հետ նրանք կազմում են ռուսական շոու–բիզնեսի թերևս ամենավառ եռյակը։