ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով. «Ժողովուրդ»

ԲՀԿ–ական միայն մեկ պատգամավոր կխոսի ներքաղաքական հարցերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

«Վերջին շրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները բավականին ակտիվ էին և հատկապես Ամուլսարի թեմային վերաբերող հարցերով ակտիվորեն քննադատում էին գործող իշխանություններին: ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս այդպես ակտիվ չլինեն, չխոսեն ներքաղաքական հարցերով, այլ անդրադառնան միայն իրենց ոլորտին վերաբերող նեղ մասնագիտական հարցերի»,–գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքաղաքական հարցերով խոսելու պարտականությունը վերապահված է խմբակցության քարտուղար Արման Աբովյանին: Եվ հենց դա է պատճառը, որ այս օրերին ԲՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում են հարցազրույց տալ և հորդորում են դիմել Արման Աբովյանին: