ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի–Sputnik. 21-ամյա Արթուր Չ․-ն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Երիտասարդը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ։ Նա օգոստոսի 20-ից հետախուզվում էր Ռուսաստանի Տոմսկի մարզի Լենինյան շրջանի ներքին գործերի բաժնի կողմից։
Վիճաբանություն Խնձորեսկում. 20-ամյա երիտասարդը դանակի երեք հարված է հասցրել ընկերոջը
Արթուր Չ․-ին բերման են ենթարկել օգոստոսի 24-ին Երևան-Նովոսիբիրսկ չվերթի հաշվառումից հետո։