Վթար Արարատի մարզում. մեքենաներից մեկը հայտնվել է փշալարերի մեջ, մյուսը՝ դաշտում

Վարորդների և վիրավորների ինքնությունը դեռևս պարզված չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Արմավիրի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը: Կան վիրավորներ:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթար Գորիս-Երևան ճանապարհին. Իրանի երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Դեպքը եղել է այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 19:50-ի սահմաններում: Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 CՍ 607 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, BMW X5-ն էլ բախվել է բետոնե սյանն ու փշալարերին:

Վթար Լոռու մարզում. բախվել են «ԳԱԶելն» ու «ՎԱԶ-2199»–ը. տուժածներ կան
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: