ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ավելի քան 350 մարդ է կալանավորվել Լոնդոնի Նոթինգ Հիլի դիմակահանդեսի ժամանակ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սքոթլանդ Յարդին։
1966 թվականից անցկացվող Նոթինգ Հիլի ամենամյա դիմակահանդեսը, որին վերջին տարիներին ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցում, սկսել է ասոցացվել ոչ միայն անսահման ուրախության, այլև հանցավորության աճի հետ։
Ոստիկանությունը հարյուրավոր խախտումներ է արձանագրել. սառը զենքի կիրառում, թմրանյութերի օգտագործում, բռնություն։
Անվտանգության սպռանալիքը մերձակա տների բնակիչներին ստիպել է կառնավալի նախօրեին զբաղվել սեփական տների լայնամասշտաբ պաշտպանությամբ։ Շատերն իրենց գույքը պարսպում են երկաթե ճաղերով, վահաններով, մեխում տան պատուհանները։
Անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակահանդեսի ընթացքում մասնակիցների մոտից դանակներ, մահակներ, գազի բալոններ և նույնիսկ հրազեն են առգրավում։ Հաստատված տվյալներով` 162 մարդ մեղադրվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, 31-ը` հասարակական կարգի խախտման, 37-ը՝ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, 34-ը՝ զենք կրելու, 10-ը` գողության, 10-ն էլ՝ սեռական բնույթի հանցագործության մեջ։
Հայկական կոլորիտը Բրազիլիայում. 2019 թվականի կառնավալը հայկական երանգ էլ կունենա
Անցած տարի, սակայն, ձերբակալվածների թիվն ավելի մեծ էր` ավելի քան 380 մարդ։