Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները

Հայտնի հեռուստաաստղը, որն իր բարեմասնություններով նվաճել է գրեթե ամբողջ աշխարհը, այս անգամ նկարվել է արաբական Vogue-ի վինտաժային ֆոտոշարքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է արաբական Vogue պարբերականի վինտաժային ֆոտոշարքին։ Էպատաժային լուսանկարները սոցիալական ցանցերում դիտումների և «լայքերի» ռեկորդներ են գրանցում։ Ընդամենը մի քանի ժամում դրանք 1,5 միլիոն «լայք»  են հավաքել Քարդաշյանի Instagaram-յան էջում։

Նշենք, որ արաբական աշխարհի համար այդքան անսովոր կերպարի հեղինակը հայտնի դիզայներ Թիերի Մյուգլերն է։ Քարդաշյանը մի քանի անգամ դարձել է նրա մոդելը։
Քիմը հարցազրույց է տվել ամսագրին՝ իր անձնական կյանքից պատմելով մանրամասներ, որոնց մասին մինչ այդ քչերը  գիտեին։ Ընդունված է կարծել, որ Սաուդյան Արաբիան ավելի ազատ է դարձել Vogue-ի առաջին կուրատոր Դիանա Աբդուլազիզի շնորհիվ, որը սաուդյան արքայազնի կինն է։ Նրան համարում են Սաուդյան Արաբիայի ամենանորաձև կանանցից մեկը։

Քարդաշյան №2. ինչպես է Քիմ Քարդաշյանը 5 տարեկան աղջկան պատրաստում մոդելային կարիերայի

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիային քննադատում են կանանց իրավունքները խախտելու մեջ, ինչի պատճառով կառավարությունը որոշ զիջումների է գնացել։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի իշխանությունները կանանց թույլ են տվել ավտոմեքենա վարել և վարորդական իրավունք ստանալ։ Ավելին, կառավարությունը թույլ է տվել 21 տարին լրացած յուրաքանչյուր կնոջ արտասահմանյան անձնագիր ստանալ և ինքնուրույն ճանապարհորդել առանց լրացուցիչ թույլտվության կամ տղամարդու ուղեկցության, ինչպես եղել է մինչև այժմ։

«Փոքրիկ Փսալմը շատ քաղցրիկն է». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել 2 ամսական որդուն