«Մավշինի» տնօրենը «կերել է» Վայքի այգին ու մարզադաշտը նորոգելու փողերը և կեղծ թղթեր կազմել

Պետական մրցույթում հաղթած ու պետական բյուջեից գումար ստացած մասնավոր ընկերության տնօրենը յուրացրած գումարի դիմաց կվճարի սեփական գույքով ու ունեցվածքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է մի քանի միլիոն դրամի խարդախության դեպք։

Քննչական կոմիտեում քննվող գործով մեղադրանք է առաջադրվել մասնավոր ընկերություններից մեկի տնօրենին։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Վայք քաղաքի մարզադաշտը վերանորոգելու և քաղաքային այգին բարեկարգելու համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած «Մավշին» ՍՊ ընկերությունը մարզպետարանից 120 մլն դրամի սուբվենցիա է ստացել:

Կառավարությունը մոտ 168 միլիոն դրամ տրամադրեց մարզերին

2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ տնօրենը կեղծ տեղեկանքներ ու ապրանքագրեր է ներկայացրել, որոնց արդյունքում ստանձնած պարտավորությունները թերի կատարելով հանդերձ,  ավելի քան 4 մլն դրամ ավել գումար է ստացել։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել ՍՊԸ տնօրենին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել