Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻ նախարարի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավարտվեց իմ աշխատանքային հանդիպումը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:

Ու թող այրվի ամենը կապույտ բոցերի մեջ, թե՞ մեզ պետք են դեռ փրկարար ու հրշեջ. խնդիրներ` ծխի ներքո

Քննարկումների արդյունքներով հոկտեմբերի 1-ից հրշեջ փրկարարների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացրեցինք»,–գրել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ աշխատավարձերի բարձրացման սանդղակները կհրապարակվեն ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:

Հիշեցնենք, մարտ 4–ի կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը բարձրացրել էր փրկարարների ցածր աշխատավարձի խնդիրը։ Վերջերս, հանրապետության տարբեր մասերում տեղի ունեցած ծանր հրդեհների ֆոնին, այս թեման կրկին ակտուալ դարձավ։ Sputnik Արմենիան ևս անդրադարձավ խնդրին և ներկայացրեց հրշեջ–փրկարարի ծանր աշխատանքը, դրա հետ անհամատեղելի ցածր աշխատավարձն ու տեխնիկական ոչ հագեցած վիճակը։